Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)

Հայացք - Ֆրեդերիկ Աշեր. Le regard

Հայացք - Ֆրեդերիկ Աշեր. Le regard

- Ներկայանամ. Ֆրեդերիկ Աշեր, մասնագիտությամբ դեղագործ։ Ապրում և աշխատում եմ Միջերկրական ծովի ափին գտնվող ամենագեղեցիկ քաղաքում` Նիսում։ Ունեմ դեղատնային ցանց, որն իր մեջ ներառում է 8 դեղատուն, որոնք սփռված են Ֆրանսիայի Միջերկրականի ափերին գտնվող երեք քաղաքներում։

 

Իմ տնօրինության ներքո աշխատում է մոտավորապես 80 մարդ, որոնք բոլորն էլ իրենց մասնագիտության մեջ գիտակ մարդիկ են, հիմնականում կանայք, քանզի Ֆրանսիայում և, ինչպես նկատեցի, Հայաստանում ևս դեղագիտությունը որպես մասնագիտություն հիմնականում ընտրում են կանայք։ Ի դեպ, առիթից պետք է օգտվեմ ասելու, որ հիացած եմ Ձեր երկրի դեղատների կոկիկությամբ ևառատությամբ։ Հայերեն չեմ հասկանում, սակայն Ձեր օգնությամբ դեղագործ-դեղագետների հետ ունեցած զրույցներիցս հասկացա, որ այստեղ ևս դեղատան աշխատակիցներն իրենց տեղում են, այսինքն` բժշկությանն ու դեղաբանությանը կատարելապես տիրապետող մարդիկ են։

 

- Մեր ընթերցողների շարքերում շատ են դեղագործները, կարծում եմ՝ Ձեր խոսքը կշոյի նրանց մասնագիտական հպարտությունը և է'լ ավելի պատասխանատու կդարձնի իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս։


- Մոռացա ասել` դեղատան աշխատակցի ամենամեծ «զենքերն» իր... ժպիտն ու այցելուի հանդեպ ունեցած պատրաստակամությունն են։ Այդ առումով ևս այցելածս դեղատներում կատարելություն էր։

 

- Քանի որ անդրադարձաք դեղատներին և դեղատան աշխատակիցներին, կխնդրեի մի փոքրիկ համեմատական զուգահեռ անցկացնեիք տեղի և Ֆրանսիայի դեղատնային համակարգերի միջև` դեղամիջոցների, առավել հաճախ նշանակվող դեղերի կամ, ասենք, որոշ վիճակագրական տվյալների, որոնք ևս հետաքրքիր կլինեն մեր ընթերցողներին։


- Փորձեմ պատասխանել Ձեր հարցերին հնարավորինս ստույգ։ Խոսքս երկիմաստություններից հնարավորինս զերծ պահելու համար ասեմ, որ մեր երկու երկրները զուտ դեղագործական արտադրության առումով, մեղմ ասած, խիստ անհամեմատելի են։ Ինչպես գիտեք, Ֆրանսիայում դեղագործական արդյունաբերությունը երկրի ընդհանուր համախառն արտադրանքի մոտ 11%-ն է կազմում։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի նման փոքրիկ երկրի դեղագործական արտադրություն ծավալող մեկ-երկու փոքրիկ ձեռնարկությունները երկրի արդյունաբերական դաշտում չնչին մասնիկներ են։ Ամենաշատ պահանջարկ ունեն, թերևս, ասպիրինը, պարացետամոլը, զարկերակային գերճնշումն իջեցնող, ինչպես նաև հակահիսթամինային դեղամիջոցները։ Եվրոպացիները, այդ թվում նաև իմ հայրենակիցները, վիտամինների մեծ սպառողներ են, ընդ որում, առանց տարիքային սահմանափակումների։ Դուք վիտամիններ գնելու կարիք չունեք. Ձեր երկրի բորբ արևը և բերրի հողերը հայերիդ ապահովում են այնպիսի անուշահամ մրգերով, որոնք վիտամինների բնական մեծ պաշարներ ունեն։ Ի դեպ, ես մեծ տնամերձ այգի ունեմ և մտադիր եմ Հայաստանից ծիրանենու մեկ-երկու շիվ տանել։ Գուցե Նիսում հայկական քաղցրահամ ծիրան վայելելու երազանքս իրականանա։ Մեկ այլ փաստ ևս պետք է ցավով արձանագրեմ. իմ երկրում և Եվրոպայում ընդհանրապես շատ մեծ պահանջարկ ունեն հոգեմետ դեղամիջոցները։ Մարդիկ չեն կարողանում միայնակ պայքարել ամենօրյա սթրեսների և հոգեկան լարվածության դեմ ու ստիպված դիմում են նման դեղերի օգնությանը։ Այդ առումով հոգեմետ դեղեր գնողները ևս շատ են։ Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ Ձեր երկրում ինձ մի փաստ ապշեցրեց. մարդիկ դեղորայքը ձեռք են բերում առանց դեղատոմսի, այն պարագայում, երբ նույնիսկ հասարակ ջերմիջեցնող միջոցներն առանց հատուկ բժշկական դեղատոմսի մեր երկրում դեղատնից դուրս չեն տրվում։ Դեղատներից մեկում ինքս ականատես եղա, թե ինչպես 10-12 տարեկան մի տղա առանց դեղատոմսի հզոր ազդեցության հակաբիոտիկ դեղամիջոց գնեց։ Ըստ իս` սա անթույլատրելի փաստ է, և այս պարագայում, կարծում եմ, որ Հայաստանի պատկան ատյաններն է՛լ ավելի աչալուրջ պետք է լինեն. չէ՞ որ հարցը մարդու առողջությանն է վերաբերում։

 

- Տեղին դիտողություն էր. կարծում եմ` մեր ընթերցողներից շատերին այն մտորելու տեղիք կտա։ Իսկ հետաքրքիր է իմանալ՝ Ձեր երկրում որքանո՞վ են տարածված ժողովրդական բժշկությունը, բուսաբուժությունը և ավանդական բժշկությունն ընդհանրապես։


- Ֆրանսիացիները մեծ տեղ և նշանակություն են տալիս ավանդական բժշկությանը։ Մեր երկրում մեծ տարածում ունեն տարբեր կարգի այսպես կոչված այլընտրանքային բուժում առաջարկող անհատ-մասնագետների կլինիկաները. բուսաբույժներ, կետային մերսողներ և այլն։ Հարկ է նշել, որ բնակչության զգալի մասը նախընտրում է բուժման այս ձևը, հատկապես` քրոնիկ հիվանդություններով տառապող տարեցները։ Ես ոչինչ չունեմ նրանց դեմ, սակայն ինքս անձամբ նախապատվությունը տալիս եմ դեղերին։

 

- Եվ վերջում ավանդական մի հարց, որ տալիս եմ բոլոր զրուցակիցներիս. կուզենայի՞ք վերադառնալ Հայաստան։


- Անպայմա՛ն։ Հաջորդ անգամ գալու եմ երեխաներիս հետ և` ավելի երկար այցելությամբ։ Մեկ շաբաթը շատ կարճ ժամանակահատված է Հայաստանի պես հարուստ մշակույթ ունեցող երկիրը բացահայտելու համար։ Շատ կուզենայի Հովանավանում տուն գնել և զբաղվել գյուղատնտեսությամբ։ Հիրավի բերրի հողեր են` աննկարագրելի գեղեցիկ մի վայրում։ Հայաստանն ինքնին դրախտավայր է։

Հեղինակ. Տիգրան Արզումանյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2-2008 (10)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեղերի ներկրման հսկողությունը Հայաստանի Հանրապետությունում

Դեղերի որակի ապահովման կարևորագույն բաղադրիչներից է դեղերի ներմուծման հսկողությունը, որն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես մեր երկրի համար, քանի որ ՀՀ գրանցված դեղերի միայն 7-8%-ն է տեղական արտադրության...

Դեղագործական շուկա
Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը
Հայկական բժշկական ասոցիացիան և ապացուցողական բժշկությունը

Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...

Թվեր և փաստեր Ասոցիացիաներ
''Մանկաբարձության եվ գինեկոլոգիայի հրատապ խնդիրներ'' VII միջազգային գիտաժողովը

Արդեն 7-րդ անգամ «Մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրները» գիտագործնական ամենամյա գիտաժողովը իր շուրջն էր հավաքել մասնագետների, որոնց միավորում են կնոջ, մոր և մանկան առողջության...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն
Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություն

Մեր հյուրն է Հայկական քրիստոնեական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Հալեպի բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջանի Հադդադը...

Բժշկի ընդունարանում Ասոցիացիաներ Բժիշկներ
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան

- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...

Բժիշկ-արվեստագետ
Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ...
Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ...

Արդյոք Լյուդովիկոսի այս տխրահռչակ ասույթը չէ՞ ընկած այն մարդկանց, կազմակերպությունների, նույնիսկ ՀՀ կառավարության բարձրաստիճան այրերի հոգեբանության հիմքում, որոնք այնքան ջերմեռանդորեն...

Հրատապ թեմա Հայաստանում
Ծերությունը և դեղերը
Ծերությունը և դեղերը

Ձեր դեղատան հաճախորդների մեջ հավանաբար քիչ չեն տարեցները։ Նրանց մեծ մասը դժվարանում է անգամ բժշկի մոտ հասնել, այդ պատճառով էլ նրանք անմիջապես գալիս են դեղատուն եվ դեղաբանին...

Ծերություև և երկարակեցություն
Н և К վիտամիններ
Н և К վիտամիններ

Վիտամին H։ Բիոտինն անհրաժեշտ է մաշկի բնականոն գործունեության համար, այն մտնում է ամինաթթուների և ճարպաթթուների նյութափոխանակությունը կարգավորող ֆերմենտների մեջ...

Վիտամիններ և միներալներ
''ԳՓ'' մթերք. ուտե՞լ, թե՞ չուտել
''ԳՓ'' մթերք. ուտե՞լ, թե՞ չուտել

Արդի բիոտեխնոլոգիայի բնագավառում գրանցված նվաճումները` գենետիկորեն փոխակերպված (ԳՓ) օրգանիզմները, աշխարհի շատ երկրներում օգտագործվում են զուտ բժշկական, գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության նկատառումներով...

Սնունդը և առողջությունը
Օձ - կյանքի և մահվան խորհրդանիշ
Օձ - կյանքի և մահվան խորհրդանիշ

Դարեր շարունակ օձերը համարվել են առեղծվածային արարածներ, որոնք միևնույն ժամանակ և՛ հիացմունքի, և ՛ սարսափի առարկա են եղել։ Շատ ու շատ հին քաղաքակրթություններում այդ սողունը առասպելների և ծիսական արարողությունների գլխավոր «անձն» էր։ Նա իմաստության և գիտության խորհրդանիշն է և, միևնույն ժամանակ, կարող է խորհրդանշել անկանխատեսելիությունն ու նենգությունը։ Պատահական չէ, որ քրիստոնեության մեջ օձը մի կողմից սատանայի բիբլիական հոմանիշն է, մյուս կողմից` վերածնման և ապաքինման խորհրդանիշը......

Թվեր և փաստեր Պատմության էջերից
Տիկնայք և պարոնայք
Տիկնայք և պարոնայք

Տղամարդու և կնոջ միջև անհամաձայնությունները սկսվեցին երևի թե հենց այն ժամանակ, երբ մեր նախածնողները` Ադամն ու Եվան, վտարվեցին դրախտից...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ